April 11

գործնական քերականություն առաջադրանք12

Թվական անուն

Առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:

Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային,բաշխական և դասական:

1.Քանականան թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկհինգտասըհարյուր քսանմեկ։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մասբաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասըհինգ ութերորդ հեկտար և այլն։ Կոտորակային թվականները հաճախ գործածվում են գոյականաբար։ Այդ դեպքում նրանք պահանջում են սեռական հոլովով դրված լրացում, օրինակ՝ ուսանողների երկու երրորդը։

3.Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է ական ածանցը, օրինակ՝ երկուականտասնմեկական, բ) քանակական թվականների  կրկնությամբ, օրինակ՝ հինգհինգ։

4. Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից րորդերորդ ածանցների միջոցով, օրինակ՝ երկրորդհինգերորդ,…։

Թվականների գրությունը

Թվականները գրվում են`
արաբական նիշերով, օրինակ՝ 2,13,15,36,42,63,71,
հռոմեական նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները, օրինակ՝ II, XII, XV
hայերենի այբուբենի թվային արժեքով, օրինակ՝
Ա֊1
Գ֊3
ճ֊100
և հայերենի տառերով, օրինակ՝ երկու, տասներկու, տասնհինգ։

Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակերտ ածանցներ, դրանք երեքն են՝ սուն, րորդ կամ երորդ, ական։

Օրինակ՝
Հիսուն, երկրորդ, հարյուրական։
Տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին։


Գրի՛ր վարժությունները։

1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով՝

ա. 80, 988, 90, 82, 1500, 357, 2968, 99, 4-րդ, 3-րդ, 10-րդ:
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:

ա.
ութսուն
ինը հարյուր ութսունութ
իննսուն
ութսուներկու
հազար հինգ հարյուր
երեք հարյուր հիսունյոթ
երկու հազար ինը հարյուր վաթսունութ
իննսունինը
չորրորդ
երրորդ
տասներորդ


բ.
առաջին
երկրորդ
երրորդ
չորրորդ
հինգերորդ
վեցերորդ
յոթերորդ
ութերորդ
իններորդ

2. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձրո՛ւ բաշխական, նույնը դարձրո՛ւ նաև դասական:

Մեկ – մեկմեկ բաշխական
մեկական դասական
չորս – չորսչորս բաշխական
չորսական դասական
հինգ – հինգհինգ բաշխական
հինգական դասական
ութ – ութութ բաշխական
ութական դասական
ինը – ինըինը բաշխական
իննական դասական
տաս – տաստաս բաշխական
տասական դասական
տասնինը – տասնինետասնինը բաշխական
տասնինական դասական

3․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը.

ա) Մենք՝ սովորողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ:

բ) (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։

գ) Երեխան ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։

 դ) Տոնախմբությանը մասնակցում էին (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։

 ե) Համերգասրահում իմ տեղը երկրորդ կարգի (քսանչորրորդ, քսանչորսերորդ) է:

 զ) Ընկերներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։

  է) Այս տարի կայացավ հայագիտական միջազգային (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։

  ը) Ուսման մեջ առաջինը լինելու համար Արմինեին պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

   4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը.

      ա) Իմ ուսապարկում մնացած մրգերը (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:

      բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին

      գ) Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:

      դ) Ես չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։

ե) Շուտով ժամը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:

5.Գոյականների հատկանիշները արտահայտի՛ր մեկ բառով:

Դրոշ, որ ունի երեք գույն- եռագույն
պատանի, որ տասնվեց տարեկան է – տասնվեցամյա
շենք, որ ունի չորս հարկ – չորսհարկանի
մարդ, որ ունի երկու երես, կեղծավոր է – երկերեսանի
հրացան, որ ունի երկու փող – երկփողանի
մարդ, որ ունի միլիոններ – միլիոնատեր
աստղ, որ ունի հինգ թև – հնգաթև

April 9

Հին արևելյան աշխարհի հավատալիքներ

Հին աշխարհի կրոնական հավատալիքների ձևավորման շրջանում տոհմն ուներ իր հովանավոր աստվածությունը կամ ոգին: Մարդիկ նրա միջոցով էին հաղորդակցվում գերբնական ուժերի հետ:
Աստվածների պաշտամունքը
Ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից և տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միավորվեցին և առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որևէ բնագավառի հովանավորի դերով: Մեկը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արևի, և այսպես շարունակ:Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն իրավիճակն էր տիրում խեթերի և այլ ժողովուրդների մոտ:
Դիցարան
Դիցարանի ստեղծումը և գոյությունը սերտորեն կապված է պետության և կառավարման ձևի հետ: Դիցարանը ստեղծվում էր պետության առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաև գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արևի աստվածը), որին երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի աստված Ամոնը: Ք.ա. 14-րդ դարում փարավոն Էխնաթոնը գերագույն աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին: Դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից: Այսպես՝ պետականության հետ միասին ի հայտ
եկավ դիցարանը:
Աշխարհաստեղծման առասպելը
Արևելքի ժողովուրդներն ունեին բնության, մարդկանց, կենդանական ևբուսական աշխարհների ծագման մասին առասպելներ:
Եգիպտոս. «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետև ջրի մեջ Պտահ աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»:
Շումեր. «Երկիրը ստեղծեց Էլլիլ աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդուն՝ իր իսկ նմանությամբ»:
Հնդկաստան. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արև, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, և այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր, իսկ դրանց միջև Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ և ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»:
Բաբելոն. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց երկինքը, մյուսից՝
երկիրը»:

Հարցեր և առաջադրանքներ

1․Եգիպտոսում ինչո՞ւ էր հաճախ փոխվում գլխավոր աստվածը:
2․ Ինչպե՞ս է առաջացել բազմաթիվ աստվածների պաշտամունքը կամ բազմաստվածությունը:
3․Ի՞նչ է դիցարանը:

April 9

Ոսկի քաղաքը։ Հ․ Թումանյան

Հնդկական հեքիաթ՝ փոխադրված Հովհաննես Թումանյանի կողմից

1

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ​ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս ​են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 

​5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։ 

6

​ Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։

 ​7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։ ​ — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

 ​8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ ​- Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ​ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր և առաջադրանքներ

1.Ինչո՞ւ Ուքանա թագավորը որոշեց որդեգրել անտառում գտած աղջկան։ Ի՞նչ անուն դրեց նրան։
Ուքանա թագավորը տխուր էր կնոջ մահից հետո և մխիթարություն գտավ աղջկան որդեգրելով։ Նրան անվանեց Քանաքարա։
2.Ո՞րն էր Քանաքարայի պայմանը փեսացուների համար։ Ինչո՞ւ էր նա հենց այդպիսի ընտրություն կատարել։
Քանաքարայի պայմանն էր ընտրել միայն նրան, ով եղել է Ոսկի քաղաքում։ Դա ասել էր, որովհետև մոր հոգին երազում այդպես էր պատվիրել։
3.Ինչո՞ւ Դիվանային առաջին անգամ վռնդեցին պալատից։ Ի՞նչ սխալ թույլ տվեց նա։
Դիվանային վռնդեցին, որովհետև նա ստեց։ Նա սխալվեց՝ նկարագրելով Ոսկի քաղաքը սխալ ձևով։
4 Ինչպե՞ս Դիվանան հասավ Ոսկի քաղաք։ Ո՞վ օգնեց նրան և ինչո՞ւ։
Դիվանան հասավ Ոսկի քաղաք արծվի օգնությամբ, որովհետև նա բուժել էր արծվին։
5.Ինչպիսի՞ն էր Դիվանան սկզբում և վերջում։ Ի՞նչը նրան փոխեց։
Սկզբում անփույթ էր, վերջում դարձավ բարի և խելացի։ Նրան փոխեց սերը և ճանապարհը։
6.Ինչպե՞ս կբնութագրես Գոհար թագուհուն։ Ինչո՞ւ էր նա փորձում Դիվանային։
Գոհար թագուհին բարի և իմաստուն էր։ Նա փորձում էր Դիվանային, որպեսզի համոզվի նրա հավատարմության մեջ։
7.Ի՞նչ էր խորհրդանշում արծիվը։
Արծիվը խորհրդանշում էր օգնություն և բարություն։
8.Ի՞նչն էր Ոսկի քաղաքի երջանկության գաղտնիքը։ Արդյո՞ք այնտեղ ամեն ինչ ոսկուց էր։
Երջանկության գաղտնիքը աշխատանքն ու գոհ լինելն էր։ Այնտեղ ամեն ինչ ոսկուց չէր։
9.Ինչպե՞ս ես հասկանում այս խոսքերը՝ «Ոսկին մետաղ է…, երջանկությունը սրտից է»։
Սա նշանակում է, որ երջանկությունը նյութականից չէ, այլ մարդու ներսից։
10.Ի՞նչ փոխվեց Բենարես քաղաքում, երբ Դիվանան դարձավ թագավոր։
Մարդիկ սկսեցին ապրել արդար և երջանիկ կյանքով։
11.Եթե դու լինեիր Դիվանայի փոխարեն, ի՞նչ կանեիր։
Ես կվերադառնայի, որովհետև կարևոր է սիրելի մարդկանց մոտ լինել։
12Ո՞րն է հեքիաթի հիմնական ասելիքը։
Ասելիքն այն է, որ երջանկությունը մարդու ներսում է և աշխատանքի մեջ։

April 9

О. Генри: Дары волхвов

Один доллар восемьдесят семь центов. Это было все. Из них шестьдесят центов монетками по одному центу. За каждую из этих монеток пришлось торговаться с бакалейщиком, зеленщиком, мясником так, что даже уши горели от безмолвного неодобрения, которое вызывала подобная бережливость. Делла пересчитала три раза. Один доллар восемьдесят семь центов. А завтра Рождество.Единственное, что тут можно было сделать, это хлопнуться на старенькую кушетку и зареветь. Именно так Делла и поступила. Откуда напрашивается философский вывод, что жизнь состоит из слез, вздохов и улыбок, причем вздохи преобладают.Пока хозяйка дома проходит все эти стадии, оглядим самый дом. Меблированная квартирка за восемь долларов в неделю. В обстановке не то чтобы вопиющая нищета, но скорее красноречиво молчащая бедность. Внизу, на парадной двери, ящик для писем, в щель которого не протиснулось бы ни одно письмо, и кнопка электрического звонка, из которой ни одному смертному не удалось бы выдавить ни звука. К сему присовокуплялась карточка с надписью «М-р Джеймс Диллингем Юнг». «Диллингем» развернулось во всю длину в недавний период благосостояния, когда обладатель указанного имени получал тридцать долларов в неделю. Теперь, после того как этот доход понизился до двадцати долларов, буквы в слове «Диллингем» потускнели, словно не на шутку задумавшись: а не сократиться ли им в скромное и непритязательное «Д»? Но когда мистер Джеймс Диллингем Юнг приходил домой и поднимался к себе на верхний этаж, его неизменно встречал возглас: «Джим!» и нежные объятия миссис Джеймс Диллингем Юнг, уже представленной вам под именем Деллы. А это, право же, очень мило.Делла кончила плакать и прошлась пуховкой по щекам. Она теперь стояла у окна и уныло глядела на серую кошку, прогуливавшуюся по серому забору вдоль серого двора. Завтра Рождество, а у нее только один доллар восемьдесят семь центов на подарок Джиму! Долгие месяцы она выгадывала буквально каждый цент, и вот все, чего она достигла. На двадцать долларов в неделю далеко не уедешь. Расходы оказались больше, чем она рассчитывала. С расходами всегда так бывает. Только доллар восемьдесят семь центов на подарок Джиму! Ее Джиму! Сколько радостных часов она провела, придумывая, что бы такое ему подарить к Рождеству. Что-нибудь совсем особенное, редкостное, драгоценное, что-нибудь, хоть чуть-чуть достойное высокой чести принадлежать Джиму.В простенке между окнами стояло трюмо. Вам никогда не приходилось смотреться в трюмо восьмидолларовой меблированной квартиры? Очень худой и очень подвижной человек может, наблюдая последовательную смену отражений в его узких створках, составить себе довольно точное представление о собственной внешности. Делле, которая была хрупкого сложения, удалось овладеть этим искусством.Она вдруг отскочила от окна и бросилась к зеркалу. Глаза ее сверкали, но с лица за двадцать секунд сбежали краски. Быстрым движением она вытащила шпильки и распустила волосы.Надо вам сказать, что у четы Джеймс Диллингем Юнг было два сокровища, составлявших предмет их гордости. Одно — золотые часы Джима, принадлежавшие его отцу и деду, другое — волосы Деллы. Если бы царица Савская проживала в доме напротив, Делла, помыв голову, непременно просушивала бы у окна распущенные волосы — специально для того, чтобы заставить померкнуть все наряды и украшения ее величества. Если бы царь Соломон служил в том же доме швейцаром и хранил в подвале все свои богатства, Джим, проходя мимо, всякий раз доставал бы часы из кармана — специально для того, чтобы увидеть, как он рвет на себе бороду от зависти.И вот прекрасные волосы Деллы рассыпались, блестя и переливаясь, точно струи каштанового водопада. Они спускались ниже колеи и плащом окутывали почти всю ее фигуру. Но она тотчас же, нервничая и торопясь, принялась снова подбирать их. Потом, словно заколебавшись, с минуту стояла неподвижно, и две или три слезинки упали на ветхий красный ковер.Старенький коричневый жакет на плечи, старенькую коричневую шляпку на голову — и, взметнув юбками, сверкнув невысохшими блестками в глазах, она уже мчалась вниз, на улицу.Вывеска, у которой она остановилась, гласила: «M-me Sophronie. Всевозможные изделия из волос». Делла взбежала на второй этаж и остановилась, с трудом переводя дух.— Не купите ли вы мои волосы? — спросила она у мадам.— Я покупаю волосы, — ответила мадам. — Снимите шляпу, надо посмотреть товар.Снова заструился каштановый водопад.— Двадцать долларов, — сказала мадам, привычно взвешивая на руке густую массу.— Давайте скорее, — сказала Делла.Следующие два часа пролетели на розовых крыльях — прошу прощенья за избитую метафору. Делла рыскала по магазинам в поисках подарка для Джима.Наконец она нашла. Без сомнения, это было создано для Джима, и только для него. Ничего подобного не нашлось в других магазинах, а уж она все в них перевернула вверх дном. Это была платиновая цепочка для карманных часов, простого и строгого рисунка, пленявшая истинными своими качествами, а не показным блеском, — такими и должны быть все хорошие вещи. Ее, пожалуй, даже можно было признать достойной часов. Как только Делла увидела ее, она поняла, что цепочка должна принадлежать Джиму. Она была такая же, как сам Джим. Скромность и достоинство — эти качества отличали обоих. Двадцать один доллар пришлось уплатить в кассу, и Делла поспешила домой с восемьюдесятью семью центами в кармане. При такой цепочке Джиму в любом обществе не зазорно будет поинтересоваться, который час. Как ни великолепны были его часы, а смотрел он на них часто украдкой, потому что они висели на дрянном кожаном ремешке.Дома оживление Деллы поулеглось и уступило место предусмотрительности и расчету. Она достала щипцы для завивки, зажгла газ и принялась исправлять разрушения, причиненные великодушием в сочетании с любовью. А это всегда тягчайший труд, друзья мои, исполинский труд.Не прошло и сорока минут, как ее голова покрылась крутыми мелкими локончиками, которые сделали ее удивительно похожей на мальчишку, удравшего с уроков. Она посмотрела на себя в зеркало долгим, внимательным и критическим взглядом.«Ну, — сказала она себе, — если Джим не убьет меня сразу, как только взглянет, он решит, что я похожа на хористку с Кони-Айленда. Но что же мне было делать, ах, что же мне было делать, раз у меня был только доллар и восемьдесят семь центов!»В семь часов кофе был сварен, и раскаленная сковорода стояла на газовой плите, дожидаясь бараньих котлеток.Джим никогда не запаздывал. Делла зажала платиновую цепочку в руке и уселась на краешек стола поближе к входной двери. Вскоре она услышала его шаги внизу на лестнице и на мгновение побледнела. У нее была привычка обращаться к богу с коротенькими молитвами по поводу всяких житейских мелочей, и она торопливо зашептала:— Господи, сделай так, чтобы я ему не разонравилась!Дверь отворилась, Джим вошел и закрыл ее за собой. У него было худое, озабоченное лицо. Нелегкое дело в двадцать два года быть обремененным семьей! Ему уже давно нужно было новое пальто, и руки мерзли без перчаток.Джим неподвижно замер у дверей, точно сеттер, учуявший перепела. Его глаза остановились на Делле с выражением, которого она не могла понять, и ей стало страшно. Это не был ни гнев, ни удивление, ни упрек, ни ужас — ни одно из тех чувств, которых можно было бы ожидать. Он просто смотрел на нее, не отрывая взгляда, и лицо его не меняло своего странного выражения.Делла соскочила со стола и бросилась к нему.— Джим, милый, — закричала она, — не смотри на меня так! Я остригла волосы и продала их, потому что я не пережила бы, если б мне нечего было подарить тебе к Рождеству. Они опять отрастут. Ты ведь не сердишься, правда? Я не могла иначе. У меня очень быстро растут волосы. Ну, поздравь меня с Рождеством, Джим, и давай радоваться празднику. Если б ты знал, какой я тебе подарок приготовила, какой замечательный, чудесный подарок!— Ты остригла волосы? — спросил Джим с напряжением, как будто, несмотря на усиленную работу мозга, он все еще не мог осознать этот факт.— Да, остригла и продала, — сказала Делла. — Но ведь ты меня все равно будешь любить? Я ведь все та же, хоть и с короткими волосами.Джим недоуменно оглядел комнату.— Так, значит, твоих кос уже нет? — спросил он с бессмысленной настойчивостью.— Не ищи, ты их не найдешь, — сказала Делла. — Я же тебе говорю: я их продала — остригла и продала. Сегодня сочельник, Джим. Будь со мной поласковее, потому что я это сделала для тебя. Может быть, волосы на моей голове и можно пересчитать, — продолжала она, и ее нежный голос вдруг зазвучал серьезно, — но никто, никто не мог бы измерить мою любовь к тебе! Жарить котлеты, Джим?И Джим вышел из оцепенения. Он заключил свою Деллу в объятия. Будем скромны и на несколько секунд займемся рассмотрением какого-нибудь постороннего предмета. Что больше — восемь долларов в неделю или миллион в год? Математик или мудрец дадут вам неправильный ответ. Волхвы принесли драгоценные дары, но среди них не было одного. Впрочем, эти туманные намеки будут разъяснены далее.Джим достал из кармана пальто сверток и бросил его на стол.— Не пойми меня ложно, Делл, — сказал он. — Никакая прическа и стрижка не могут заставить меня разлюбить мою девочку. Но разверни этот сверток, и тогда ты поймешь, почему я в первую минуту немножко оторопел.Белые проворные пальчики рванули бечевку и бумагу. Последовал крик восторга, тотчас же — увы! — чисто по-женски сменившийся потоком слез и стонов, так что потребовалось немедленно применить все успокоительные средства, имевшиеся в распоряжении хозяина дома.Ибо на столе лежали гребни, тот самый набор гребней — один задний и два боковых, — которым Делла давно уже благоговейно любовалась в одной витрине Бродвея. Чудесные гребни, настоящие черепаховые, с вделанными в края блестящими камешками, и как раз под цвет ее каштановых волос. Они стоили дорого — Делла знала это, — и сердце ее долго изнывало и томилось от несбыточного желания обладать ими. И вот теперь они принадлежали ей, но нет уже прекрасных кос, которые украсил бы их вожделенный блеск.Все же она прижала гребни к груди и, когда, наконец, нашла в себе силы поднять голову и улыбнуться сквозь слезы, сказала:— У меня очень быстро растут волосы, Джим!Тут она вдруг подскочила, как ошпаренный котенок, и воскликнула:— Ах, боже мой!Ведь Джим еще не видел ее замечательного подарка. Она поспешно протянула ему цепочку на раскрытой ладони. Матовый драгоценный металл, казалось, заиграл в лучах ее бурной и искренней радости.— Разве не прелесть, Джим? Я весь город обегала, покуда нашла это. Теперь можешь хоть сто раз в день смотреть, который час. Дай-ка мне часы. Я хочу посмотреть, как это будет выглядеть все вместе.Но Джим, вместо того чтобы послушаться, лег на кушетку, подложил обе руки под голову и улыбнулся.— Делл, — сказал он, — придется нам пока спрятать наши подарки, пусть полежат немножко. Они для нас сейчас слишком хороши. Часы я продал, чтобы купить тебе гребни. А теперь, пожалуй, самое время жарить котлеты.Волхвы, те, что принесли дары младенцу в яслях, были, как известно, мудрые, удивительно мудрые люди. Они-то и завели моду делать рождественские подарки. И так как они были мудры, то и дары их были мудры, может быть, даже с оговоренным правом обмена в случае непригодности. А я тут рассказал вам ничем не примечательную историю про двух глупых детей из восьмидолларовой квартирки, которые самым немудрым образом пожертвовали друг для друга своими величайшими сокровищами. Но да будет сказано в назидание мудрецам наших дней, что из всех дарителей эти двое были мудрейшими. Из всех, кто подносит и принимает дары, истинно мудры лишь подобные им. Везде и всюду. Они и есть волхвы

April 9

Առաջադրանքներ


1. Կատարե՛ք բաժանում.
ա) 8,368 : 2 = 4,184
դ) 10,5 : 7 = 1,5
է) 11,223 : 3 = 3,741
բ) 17,024 : 4 = 4,256
ե) 6,25 : 125 = 0,05
ը) 374,17 : 31 = 12,07
գ) 0,0225 : 15 = 0,0015
զ) 10,08 : 24 = 0,42
թ) 13,041 : 23 = 0,567
2. Կատարե՛ք բաժանում.
ա) 40,25 : 2,3 = 17,5
ե) 35,601 : 0,01 = 3560,1
թ) 189,1 : 0,305 = 182,8
բ) 4,221 : 0,63 = 6,7
գ) 30,303 : 33,3 = 0,91
է) 14,924 : 0,82 = 18,2
3. Լուծե՛ք հավասարումը.
ա) 3,87x = 7,74 = x = 2
գ) 0,32x = 0,48 = x = 1,5
բ) 8,13x = 24,6339 = x = 3,03
դ) 7,25x = 9,425 = x = 1,3
4. Գտե՛ք ուղղանկյան լայնությունը.
Պատասխան = 17,56 դմ
5. Կատարե՛ք բաժանում.
ա) 52,3527 : 3,27 = 16,01
դ) (–19,558) : (–7,7) = 2,54
է) (–0,90216) : 0,14 = –6,44
բ) (–32,8) : (–8,2) = 4
ե) 0,1938 : 0,51 = 0,38
ը) (–0,0101) : (–10,1) = 0,001
գ) 25,52 : (–5,5) = –4,64
զ) 2,304 : 7,2 = 0,32
6. Լուծե՛ք հավասարումը.
ա) (–8)x = –24 = x = 3
դ) (–3)x + 1 = 22 = x = –7
բ) (–7)x = 42 = x = –6
ե) 8x + 1 = 1 = x = 0
գ) 4x = –72 = x = –18
զ) (–6)x – 7 = –25 = x = 3
7. Գտե՛ք խորանարդի ծավալը.
Պատասխան = 216 սմ³
8. Լուծե՛ք հավասարումը.
ա) 8x + 3 = 14 = x = 11/8
դ) 3x – 57 = 88 = x = 145/3
է) 6 = 11 – x = x = 5
բ) 3x + 7 = 10 = x = 1
ե) 6 + 7x = 16 = x = 10/7
ը) 18 = 9x – 13 = x = 31/9

April 8

Թեմա 1․ Ընդհանուր նկարագիր (1–6 հարցեր)

  1. Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։

    Աշխարհագրությունը գիտություն է, որը ուսումնասիրում է Երկիրը, նրա բնությունը և մարդկանց կյանքը դրա վրա
  2. Որո՞նք են աշխարհագրության երկու հիմնական ճյուղերը։
    Ֆիզիկական և սոցիալ-տնտեսական աշխարհագրություն
  3. Ի՞նչ է ուսումնասիրում բնական աշխարհագրությունը։
    Բնական աշխարհագրությունը ուսումնասիրում է Երկրի բնությունը՝ լեռներ, գետեր, կլիմա
  4. Ի՞նչ է ուսումնասիրում հասարակական աշխարհագրությունը։
    Հասարակական աշխարհագրությունը ուսումնասիրում է մարդկանց կյանքը, բնակչությունը և տնտեսությունը
  5. Ի՞նչ գիտություն է երկրաբանությունը և ինչով է զբաղվում։
    Երկրաբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է Երկրի կառուցվածքը և օգտակար հանածոները
  6. Ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել աշխարհագրությունը։

    Աշխարհագրությունը կարևոր է, որովհետև օգնում է հասկանալ Երկիրը, բնությունը և մարդկանց կյանքը

    Թեմա 2․ Երկիր մոլորակը (7–13 հարցեր)
  7. Ո՞ր մոլորակի վրա է ապրում մարդը։
  8. Ինչպիսի՞ ձև ունի Երկիրը։
  9. Ինչո՞ւ են փոխվում օրը և գիշերը։
  10. Ինչո՞ւ են փոխվում տարվա եղանակները։
  11. Նշիր Երկրի ներքին կառուցվածքի երեք հիմնական շերտերը։
  12. Ի՞նչն է Երկիրը դարձնում յուրահատուկ մոլորակ։
  13. Ինչո՞ւ է կարևոր պահպանել Երկիրը։


    Թեմա 3․ Մայրցամաքներ, աշխարհամասեր, օվկիանոսներ (14–20 հարցեր)
  14. Քանի՞ մայրցամաք կա Երկրի վրա, և որոնք են դրանք։
  15. Ի՞նչ տարբերություն կա «մայրցամաք» և «աշխարհամաս» հասկացությունների միջև։
  16. Որո՞նք են Երկրի չորս մեծ օվկիանոսները։
  17. Ո՞ր մայրցամաքն է ամենամեծը։
  18. Ո՞ր մայրցամաքն է ամբողջությամբ ծածկված սառույցով։
  19. Ո՞ր մայրցամաքն է ամենափոքր չափերով։
  20. Ինչո՞ւ է կարևոր իմանալ մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրական դիրքը։
April 7

A Door to Another World

A Door to Another World

Reading is like opening a secret door. When you open a book, you can go anywhere. You can travel to a far country, meet interesting people, or even talk to heroes and animals. Books let you live many lives in one life.

Reading is more than words on paper. It is an adventure for your mind. When you read, you imagine colors, sounds, and feelings. You think in new ways and see the world differently. A small story can make you laugh, cry, or dream.

Books are friends. They are always there when you need them. They never judge you and always teach you something new. Even a few pages a day can make your world bigger and brighter.

Reading is not just for school. It is a key to freedom. A person with a book in hand can escape boredom, fear, or sadness. With reading, the mind travels, and the heart grows.

So, open a book today. Step through the secret door. Let your imagination fly, and discover new worlds waiting for you.

Exercise 1 – Match the words with their meanings

Համապատասխանեցրու բառերը բացատրություններին..

1.adventure – b
2.imagine – d
3.freedom – e
4.secret – c
5.discover – a

a. to find something new
b. something exciting or unusual
c. something not known by many people
d. to think of pictures in your mind
e. being free, not controlled

Exercise 2 – Fill in the blanks

Լրացրու նախադասությունները ճիշտ բառերով.

(books, imagine, world, friends, adventure)

  1. Reading is an ______adventure____ for your mind.
  2. Books are like _____friends_____.
  3. When you read, you __imagine________ many things.
  4. Books can make your ____World______ bigger.
  5. Reading helps you travel without leaving your _____books_____.

Exercise 3 – Choose the correct word

Ընտրիր ճիշտ տարբերակը.

  1. Books let you (run / live / eat) many lives.
  2. Reading is more than (food / words / games) on paper.
  3. Books can help you escape (joy / boredom / fun).
  4. A small story can make you (sleep / laugh / jump).
  5. Reading is a key to (freedom / school / homework).

Exercise 4 – Find synonyms

Գտիր տեքստից բառեր, որոնք ունեն նույն իմաստը.

1.trip → travel
2.people → heroes
3.think → imagine
4.large → bigger
5.start → open

Exercise 5 – Make your own sentences

Կազմիր նախադասություններ հետևյալ բառերով.

  1. imagine
  2. book
  3. adventure
  4. freedom
  5. discover

    1.I like to imagine new places when I read.
    2.A book can take you to another world.
    3.Reading is an adventure for your mind.
    4.Books give us freedom to explore ideas.
    5.You can discover many things in stories.

Կարդա բացատրությունը և գուշակի՛ր բառը.

Something exciting → adventure
To see pictures in your mind → imagine
To find something new → discover
A person in a story → hero
A place far away →

Exercise 1 – Թարգմանիր անգլերեն

  1. Կարդալը նման է գաղտնի դուռ բացելուն։
  2. Գրքերը մեր ընկերներն են։
  3. Դու կարող ես ճանապարհորդել հեռավոր երկրներ։
  4. Ընթերցանությունը զարգացնում է միտքը։
  5. Գրքերը քեզ սովորեցնում են նոր բաներ։

Exercise 2 – Թարգմանիր հայերեն

  1. Books let you live many lives.
  2. Reading is an adventure for your mind.
  3. A small story can make you laugh.
  4. Books never judge you.
  5. Open a book and discover new worlds.
Category: English | LEAVE A COMMENT
April 7

Դասարանական աշխատանք

Դասարանական աշխատանք
1. Կոնֆետի համար վճարել են 3 անգամ ավելի, կամ 600 դրամով ավելի, քան թխվածքի համար։ Որքա՞ն են վճարել թխվածքի համար։
3x = x + 600
2x = 600
x = 300 դրամ

2. Տետրերի համար վճարել են 4 անգամ ավելի, կամ 720 դրամով ավելի, քան քանոնի համար։ Որքա՞ն են վճարել քանոնի համար։
4x = x + 720
3x = 720
x = 240 դրամ

3. Արևի տակ տաքանում էր մի քանի կատու։ Նրանք միասին 10 թաթ ավելի ունեին, քան ականջ։ Քանի՞ կատու էր տաքանում արևի տակ։
Կատու x
4x = 2x + 10
2x = 10
x = 5

4. Ընդհանուր քանակով 10 շուն ու կատու կերակրեցին 56 պաքսիմատով։ Ամեն շանը հասավ 6, իսկ ամեն կատվին՝ 5 պաքսիմատ։ Քանի՞ շուն ու քանի՞ կատու կերակրեցին։
6x + 5(10 – x) = 56
6x + 50 – 5x = 56
x + 50 = 56
x = 6
10-6=4

5. Քանի՞ հավ ու ոչխար կար տնտեսությունում, եթե հայտնի է, որ բոլոր հավերն ու ոչխարները միասին ունեին 19 գլուխ և 46 ոտք
19×2=38
46-38=8
8:2=4
19-4=15
6. Ընդհանուր քանակով 15 եռանկյուն ու քառանկյուն միասին ունեն 53 անկյուն։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կար։
15×3=45
53-45=8
8:1=8
15-8=7
7*. (Հին խնդիր)
Մի մարդ հարցրեց ուսուցչին. 
– Քեզ մոտ սովորող քանի՞ աշակերտ ունես։
Ուսուցիչն էլ պատասխանեց.
– Եթե իմ մոտ գան էլի այնքան, որքան ես ունեմ, ու էլի դրա կեսը, ու էլի չորրորդ մասը և նաև քո որդին, ապա ես կունենամ 100 աշակերտ։
Քանի՞ աշակերտ ուներ ուսուցիչը

8. Լուծիր հավասարումը.
ա) x – 4 = 2x + 5
բ) 3x + 1 = x – 7
գ) -5x – 11 = -x – 3
դ) 2 + x = 4/5 + 2x
ե) -x + 1/2 = 3x + 4
զ) 2x + 3/5 = -3x + 2
9.
ա) 8 = 3(x – 4) – x
բ) 3(x – 1) + x = 2x
գ) 5(x + 4) + x = 6
դ) 3(x – 7) – 6x = -x
10.
ա) -x = 2
բ) -2x = 1/4 
գ) 12x = -36
դ) 1/2x = 3
Լրացուցիչ առաջադրանք

1. Քանի՞ հավ ու ոչխար կար տնտեսությունում, եթե հայտնի է, որ բոլոր հավերն ու ոչխարները միասին ունեին 30 գլուխ և 74 ոտք։

2. 7400 դրամը վճարեցին 19  մետաղադրամներով՝ օգտագործելով միայն 200 և 500 դրամանոցներ։ Քանի՞ 500 դրամանոց մետաղադրամ օգտագործեցին։

3. 27000 դրամը մանրել են 100 և 200 դրամանոցներով։ Սռացել են 170 մետաղադրամ։ Դրանցից քանի՞սն են 100, քանիսը՝ 200 դրամանոց։ 

4*. (Հին հունական խնդիր)
Ասա ինձ, մեծահռչակ Պյութագորաս, քանի՞ աշակերտ է հաճախում քո դպրոցը և լսում քո զրույցները։
– Ահա որքան, – պատասխանեց փիլիսոփան, – նրանց կեսը մաթեմատիկա է ուսումնասիրում, քառորդը՝ երաժշտություն, յոթերորդ մասը ազատ ունկնդիր է, և բացի դրանցից երեք կին էլ կա։ Քանի՞ մարդ էր հաճախում Պյութագորասի դպրոցը։

5. Լուծիր հավասարումը.
ա) 632  108 + 3999 = x
բ) 3(x + 4) = 18
գ) 6  x + 5 = 29
դ) 3 + 2  x = 5

April 2

Գործնական քերականություն առաջադրանք 11

Ածական անուն

1. Ընդգծի՛ր ածականները․ որոշի՛ր տեսակը (որակական (դրական, բաղդատական, գերադրական)և հարաբերական:

Երկաթե (հարաբերական) կամք
Կապույտ (դրական) աչքեր
Ամենից լավ (գերազանցական) տուտ
Խոր (դրական) միտք
Ավելի թեթև (համեմատական) աշխատանք
Ամենալավ (գերազանցական) ընկեր
Տափակ (դրական) տանիք
Թարմ (դրական) ձուկ
Ավելի մեծ (համեմատական) ծառ
Սլացիկ (դրական) բարդի
Ոսկի (հարաբերական) բնավորություն
Տափակ (դրական) խոսք
Սուր (դրական) աչք
Խոր (դրական) ձոր
Հայրական (հարաբերական) օջախ
Ընկերական (հարաբերական) խաղ
Ֆուտբոլային (հարաբերական) թիմ


2.  Տրված բառերից յուրաքանչյուրին «ինչպիսի՞» հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրո՛ւ(աշխատիր չկրկնել): Որոշի՛ր ածականների տեսակները (որակական, հարաբերական)։

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

1.Քույր – քնքուշ, խելացի, սիրող →-որակական

2.Եղբայր – ուժեղ, խելացի, հետաքրքրասեր – որակական

3.Մայր – սիրող, հոգատար, հայրենասեր – որակական

4.Հայր – պատասխանատու, աշխատասեր, գիտելիքասեր – որակական

5.Տատիկ – փորձառու, խոնարհ,

տաք – որակական


6.Պապիկ – իմաստուն, պատմող, հումորային – որակական

3. Տրված գոյականներին այնպիսի ածանց ավելացրո՛ւ կամ հանի՛ր, որ դառնան ածականներ, ։


Գիշեր, վեճ, շղթա, ընկեր, ֆուտբոլ, սեր, վախ, ուրախություն, ժպիտ, լույս, հույս քար, լրջություն, համերաշխություն, մայր, խաղ։

4. Ա և Բ շարքի համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ բառեր: Կազմածդ բառերն ի՞նչ խոսքի մաս են։

Ա) հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
Բ) պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ
հորդառատ թանկագին հատսաբուն, սաղարթաձեռ

Ա) աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
Բ) համ, հեր, վազ(ք), տերև, զարդ, բաց
աստղազարդ քաղցրահամ արագավազ (ք) փշատերև, շեկբաց

5. Բառաշարքերում ընդգծի՛ր 5 ածական:


1.Անգղ, ցածր, վատ, ավարտ, ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:
3. Երգեցիկ,  ամփոփում, արդարադատ,  ազգանուն, հպարտ, բազմություն, անկախ, հոգնակի, վազք, ընկերություն:

1.Անգղ, ցածր, վատ, ավարտ, ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
Ածականներ ցածր, վատ, ծանր, մանուշակագույն, ագահ
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:
Ածականներ կաղ, ամայի, աշխույժ, մեծագույն, աղմկոտ
3. Երգեցիկ,  ամփոփում, արդարադատ,  ազգանուն, հպարտ, բազմություն, անկախ, հոգնակի, վազք, ընկերություն:
Ածականներ՝ երգեցիկ, արդարադատ, հպարտ, անկախ, հոգնակի

6.Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:

Գեղեցիկ — տգեղ
շքեղ — անշուք
ցածրակարգ — բարձրակարգ
երերուն — հաստատուն
տարակուսելի — անվիճելի
ներքուստ — արտաքուստ
զարդարուն — անզարդ
ամոթխած — անամոթ
անաղմուկ — աղմկոտ
անարատ — արատավոր
քաղցրահամ — դառնահամ
ծանրաբարո — թեթևաբարո
ժպտադեմ — տխրամած
բարեգութ — չարագութ
արդարացի — անարդարացի
լավագույն — վատագույն
նորագույն — հնագույն

7. Ինչպիսի՞» հարցին պատասխանող բառերը տեքստից գտի՛ր և հանի՛ր:Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է` վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:

դաժան, խեղճ, իսկական, վայրենի, թշվառ, գիտակ, ուրիշ, սուտ, կեղծավոր

April 2

02.04-03.04

  1. Поставьте прилагательные, данные в скобках, в сравнительную и превосходную степени.

1.Её обеды всегда вкуснее, чем мои.
2.Эта лодка значительно прочнее, чем та, которую мы видели у причала.
3.В чаще голоса всегда звучат глуше, чем на опушке леса.
4.Двоим нести такой груз, конечно, легче.
5.Его оценки событий стали резче.
6.Его голос стал жёстче, суше и строже.
7.На рынке те же товары стоят дешевле, чем в магазине.
8.Этот подъём круче, а тот более пологий.
9.На юге звёзды ярче, чем на севере.
10.Эту сессию я сдал хуже, чем предыдущую.
11.Дорога стала глаже, ровнее, без ухабов.
12.Не лейте много воды, иначе глина станет жиже чем это необходимо для производства посуды.
13.Придите позже.
14.Ущелье стало уже.
15.Я люблю чай слаще.

2. Образуйте простую сравнительную степень.

Образец: Длинный — длиннее.

1.Красивый — красивее — красивейший
2.Холодный — холоднее — холоднейший
3.Высокий — выше — высочайший
4.Дорогой — дороже — дорочайший
5.Тихий — тише — тишайший
6.Молодой — моложе — самый молодой
7.Узкий — уже — узчащи
8.Широкий — шире — широчайший

3. Замените простую форму составной

Образец: Быстрее — более быстрый.

1.Умнее — более умный
2.Интереснее — более интересный
3.Больше — более большой
4.Ниже — более низкий
5.Глубже — более глубокий

    4. Найдите и исправьте ошибки

    1. Этот спектакль был более интереснее.
    2. Моя сестра старше меня на два года.
    3. Её дом более ближе к школе.
    4. Эта задача легчее